«Լիվերպուլ»-ի հարձակվող Դիվոկ Օրիգին նշել է, թե որքան լուրջ ազդեցություն ունի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի վրա:
«Եթե հետևեք Կլոպի գործողություններին, ապա կհամոզվեք, որ նա խելահեղ էներգիա է արձակում: Կլոպը սիրում է աշխատել յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ և օգնում առաջընթաց գրանցել: Նա «Լիվերպուլ»-ի առաջատարն է, ով թիմին էներգիա է մատակարարում, իսկ մենք փորձում ենք այն ճիշտ օգտագործել:
Լսել եմ, որ Կլոպը ցանկանում էր ձեռք բերել իմ տրանսֆերը, երբ դեռ «Բորուսիա»-ում էր աշխատում: Դա նշանակում է, որ նա գիտի, թե ինչի եմ ընդունակ: Մարզիչը վստահություն է ներշնչել մեզ»,- «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Օրիգիի խոսքերը:








































