Երեք կատու լիցքաթափել են աշխատանքային մթնոլորտը թուրքական Անթալիայում G20-ի գագաթնաժողովին: Այս մասին գրում է The Independent-ը:
Հերթական միջոցառման սկսվելուն սպասող լրագրողներն ուշադրություն են դարձրել 3 կատուների, որոք զբոսնել են բեմում G20-ի անդամ երկրների խորհրդանշաններովով ու դրոշներով բանների մոտ:
Երբ լրագրողներից մեկը հոլովակը տեղադրել է Twitter-ում, օգտատերերը մեկնաբանություններում սկսել են սրամտել՝ «Կատուները հետին պլան են մղել Բարաք Օբամային և Վլադիմիր Պուտինին»:








































