BBC-ի փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում, որն ուրբաթ քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են ԴԱԻՇ-ից, նախնական տվյալներով՝ հայտնաբերվել է իսլամականների զոհերի զանգվածային երկրորդ գերեզմանոցը։ Աղբյուրները հայտնում են, որ գերեզմանոցում հայտնաբերվել է մոտ 50 մարդու դիակ։
Երեկ քուրդ աշխարհազորայինների ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որում գտնվում են մոտ 80 կանանց դիակներ։ Սինջարը գերազանցապես բնակեցված է եղել եզդիներով, որոնց ԻՊ-ի զինյալները համարում են հերետիկոսներ։ Եզդիներից շատերին սպանել կամ ստրկացրել են ԴԱԻՇ-ի ծայրահեղականները։




































