ԱՄՆ Յուտա նահանգում հարյուրավոր մորմոններ որոշել են դուրս գալ եկեղեցական համայնքից` ի նշան եկեղեցու քաղաքականության` ընդդեմ միասեռ զույգերի և նրանց երեխաների: Համապատասխան նամակները հղվել են եկեղեցու ղեկավարությանը, գրում է BBC-ն:
Անցյալ շաբաթ Հիսուս Քրիստոսի վերջին Սուրբ օրերի եկեղեցին հաստատել է միասեռ ամուսնության մեջ գտնվող եկեղեցու հավատացյալների նկատմամբ նոր օրենքեր: Որոշվել է նրանց հեռացնել եկեղեցուց, իսկ նրանց երեխաներին չմկրտել մինչև 18 տարեկանը:








































