Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին ֆուտբոլիստը գրել է թվիթերի իր էջում:
Նշենք, որ Ռամոսի առաջին երեխան լույս աշխարհ է եկել անցյալ տարվա մայիսին:
«Բարի գալուստ, Մարկո: 3.2 կիլոգրամ: Բնական ծնունդ: Չեմ կարող նկարագրել՝ որքան երջանիկ ենք մենք հիմա»,- մասնավորապես գրել է ֆուտբոլիստը:






































