«Կավալյերս»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը «Նիքս»-ի հետ հանդիպման երրորդ քառորդին ընդառաջ դիմել է թիմակիցներին՝ նրանց խաղին ավելի լուրջ տրամադրելու ու սթափեցնելու համար: Այդ պահին «Քլիվլենդ»-ը զիջում էր 58:51 հաշվով:
«Հե՜յ, սրիկանե´ր, դուք ընդհանրապես չեք ուզո՞ւմ խաղալ»,- այսպիսի խոսքերով է դիմել Լեբրոն Ջեյմսն իր թիմակիցներին:
Արդյունքում «Քլիվլենդ Կավալյերս»-ն առավելության է հասել 90:84 հաշվով: Այս մասին գրում է «The Score»-ը:









































