Բրիտանական The Daily Mail լրատվամիջոցը հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված է այն պահը, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայտնում են ահաբեկչությունների մասին:
Օլանդն այդ պահին գտնվել է Stade de France մարզադաշտում, որտեղ անց էր կացվում Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Երեք պայթյուն հնչել են անմիջապես մարզադաշտի մերձակայքում:
Լուսանկարներում պատկերված է այն պահը, երբ Օլանդի թիկնապահը հայտնում է նախագահին ահաբեկչությունների մասին լուրը:












































