Բրյուսելում խուզարկությունների շրջանակում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչության հետ կապված 5 մարդ: Խուզարկություններն անցկացվել են Բելգիայի մայրաքաղաքի ներգաղթյալների թաղամասում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելելով RTFB հեռուստառադիոընկերությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են Մոլենբեկ կոմունայում, որտեղ նախկինում անցկացվել են խուզարկություններ՝ կապված հակաահաբեկչական հետաքննությունների հետ, կրկին ոստիկանական գործողության իրականացման մասին:
«Տվյալ պահին 5 մարդ է ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ խուզարկությունների արդյունքում մի քանի մարդու ձերբակալման մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Կուն Գենսը:
Նախարարը հաստատել է, որ խուզարկությունը կապված է բելգիական պետհամարանիշներով ավտոմեքենայի տիրոջ հետ, որն ուրբաթ երեկոյան եղել է «Բատակլան» համերգասրահի մոտ:








































