The Time-ը տեղեկացնում է, որ Փարիզի ահաբեկչությունների նախապատրաստման մասին «Պատրաստվել է Փարիզում» ֆիլմի պրեմիերան անորորոշ ժամանակով հետաձգվել է: Կինոգործիչներն այդ որոշումն ընդունել են լույս նոյեմբերի 14-ը Փարիզում իրականացված ահաբեկչության պատճառով: Ֆիլմը պետք է վարձույթ դուրս գար նոյեմբերի 18-ին:
Նրանք նաև հայտարարել են, որ մտադիր են փոխել կինոնկարի գովազդային արշավը: Մասնավորապես, դա վերաբերում է պոստերին, որում Էյֆելյան աշտարակի ֆոնին պատկերված է Կալաշնիկով ինքնաձիգ, ինչպես նաև «Սպառնալիքը ներսից է» մակագրությանը:
Ֆիլմի ցուցադրությունը հետաձգվում է երկրորդ անգամ. առաջին անգամ այն հետաձգվել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումից հետո:
Ռեժիսոր Նիկոլ Բուխրիեֆի «Պատրաստված է Ֆրանսիայում» ֆիլմը մուսուլման լրագրողի մասին է, ով միանում է ջիհադիստներին՝ բացահայտելու համար Փարիզում ահաբեկչության կազմակերպումը:









































