ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն Փարիզ է ուղարկում գործակալների խումբ ՝ ահաբեկչության հետաքննությանը օգնելու համար: Այդ մասին տեղեկացնում է The New York Times-ը:
Գործուղվածների թվում են էլեկտրական սարքավորումներում՝ բջջային հեռախոսներում կամ համակարգիչներում, տեղեկատվության վերականգնման մասնագետնեերը:
ՀԴԲ-ի գործակալները, ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցելով, տեղեկությունները կուղարկեն ԱՄՆ, որտեղ դրանց ուսումնասիրությամբ կզբաղվեն վերլուծաբանները՝ պարզելու համար ամերիկացիների մասնակցության հնարավորությունը պատահածին:
Ավելի վաղ ՀԴԲ-ի աշխատակիցները օգտագործել են հատուկ մշակված համակարգչային ծրագրեր, որպեսզի հայտնաբերերեն Փարիզում ահաբեկչություն իրականացրածների կապերը սոցցանցերում ԱՄՆ բնակիչների հետ: Այդ աշխատանքի արդյունքների մասին չի հաղորդվում:









































