Փարիզի «Բատակլան» համերգասրահի մոտակայքում անհայտ մի տղամարդ դաշնամուրով նվագել է Ջոն Լենոնի Imagine երգը՝ հաղորդում է «Մեդուզա»-ն: Տղամարդը հեծանվով նախօրեին ահաբեկիչների կողմից հարյուրից ավելի մարդու գնդակահարման վայր է բերել իր դաշնամուրն ու խաղաղասիրության «հիմնի» կատարումից հետո լուռ հեռացել:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է:




































