Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Վիեննայում բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ մասնակից երկրները որոշել են անհապաղ բանակցություններ սկսել երկրի ընդդիմադիր խմբերի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է՝ երկրները ցանկանում են, որ 18 ամսվա ընթացքում Սիրիայում անցկացվեն ընտրություններ: Նախարարը հավելել է, որ նրանք այդ խնդիրը հեշտ չեն համարում:
«Ոչ ոք պատրանքներ չունի այն առումով, թե որքան բարդ խնդիր է կանգնած մեր առջև»,- ասել է նա:









































