ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի իրազեկման երթի ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր գործողությունները բացառապես խաղաղ բնույթ են կրելու, եթե ռեժիմը ուժային կառույցների միջոցով փորձի ոտնահարելով Սահմանադրությունը, ոտնահարելով մեր իրավունքները՝ ուժ կիրառել մեր նկատմամբ, ապա մենք ուժին պատասխանելու ենք ուժով»:









































