Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ահաբեկչություններից հետո երկիրը պետք է եզրակացություններ կատարի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Բացի այդ, նա կարծում է, որ Ֆրանսիան պետք է տոտալ պատերազմ ծավալի ահաբեկիչների դեմ. «Ահաբեկիչները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային։ Մենք չպետք է նահանջենք։ Ֆրանսիան պետք է հանդես գա ահաբեկիչների դեմ»։
Սարկոզին աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընդունած միջոցներին՝ ողջ Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության հայտարարում և սահմանային վերահսկողության վերականգնում. «Դա անհրաժեշտ է՝ առավելագույն ձևով ապահովելու համար ֆրանսիացիների անվտանգությունը»։
Սարկոզին հայտարարել է, որ համընդհանուր սգի ֆոնին որոշել է դադարեցնել ընտրական կամպանիան՝ կապված դեկտեմբերի սկզբին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ։







































