Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ չէ, որ կշարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա ուսումնասիրում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ:
«Արքայական ակումբ»-ում դժգոհ են 55-ամյա մասնագետի աշխատանքից, ով իր հերթին ապագան կապում է Իսպանիայի հավաքականի հետ:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Բենիտեսը կարող է փոխարինել Վիսենտե Դել Բոսկեին, ով հեռանալու է զբաղեցրած պաշտոնից «Եվրո-2016»-ի ավարտից հետո:








































