1928թ. թորված և 1983թ. լցված The Macallan 1 շիշ վիսկին շվեդական «Սյուստեմբոլագետ» ընկերության աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ մոտ 25.000 դոլարով: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
«Այսօր այդ վիսկին հազվադեպ է հանդիպում աճուրդների միջազգային շուկայում: Լցնելու տարին վաճառքի է հանվել սահմանափակ՝ 500 շիշ, և այսօր այնքան էլ շատ նմուշ չի մնացել»,- ասվում է աճուրդի մասնագետ Սերեն Նյուլունդի հաղորդագրության մեջ:
Ինչ կլինի շշի հետ՝ նա չգիտի: Դրա հետ կապված՝ շվեդ մասնագետը խորհուրդ է տալիս չպահել շիշը, քանի որ ժամանակի ընթացքում վիսկին կկորցնի համն ու արժեքը:







































