Աստղագետները հայտարարում են, որ իրենց հաջողվել է անել այդ ոլորտի կարևորագույն բացահայտումներից մեկը՝ հայտնաբերել տաք մոլորակ, որն այնքան նման է Վեներային, որ արդեն անվանում են դրա երկվորյակը:
Նոր մոլորակի բացահայտման մանրամասները հրապարակված են Nature ամսագրում:
Առայժմ GJ 1132b անունը կրող ժայռոտ մոլորակը մոտավորապես նույն չափի է, ինչ Վեներան, և պտտվում է աստղի շուրջը՝ Երկրից 39 լուսային տարի հեռավորության վրա:
Աստղագիտության տեսակետից դա հարաբերականորեն ոչ մեծ հեռավորություն է, որը թույլ կտա այդ մոլորակի մթնոլորտն ուսումնաիրել հաջորդ սերնդի ատղադիտակների միջոցով, որոնք արդեն մշակվում են:
GJ 1132b-ը, սակայն, դժվար թե պիտանի լինի կյանքի համար: Դրա ուղեծիրն այնքան մոտ է իր աստղին, որ այդ մոլորակի վրա մեկ «տարին» տևում է ընդամենը 1,6 երկրային օր: Ուստի այն հայտնաբերած գիտնականներից մեկի խոսքով՝ այն «մշտապես ջեռոցի մեջ է»:
Սա նշանակում է, որ եթե GJ 1132b-ում ջուր եղել է, ապա վաղուց գոլորշացել է: Սակայն կարող էր պահպանվել այդ մոլորակի մթնոլորտը: Դա GJ 1132b-ն ավելի նմանեցնում է Վեներային, քան Երկրին, թեև ջերմաստիճանը Վեներայում մոտ 7 անգամ ցածր է:
Նոր մոլորակի հայտնաբերման ընթացքում պարզվել է, որ GJ 1132b-ը պտտվում է Արևից 5 անգամ փոքր աստղի շուրջը
Այդ «կարմիր գաճաճը» 2 անգամ սառն է, քան Արևը
Այն Արևի համեմատ ճառագում է ընդամենը 1/200 լույս
GJ 1132b-ի ուղեծիրն ընդամենը 2,3 մլն կմ է հեռու աստղից
Աստղի շուրջը լրիվ պտույտը տևում է 1,6 օր
GJ 1132b-ի տրամագիծը 14800 կմ է











































