«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պարզաբանել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու որոշումը։
Դարպասապահը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։ Յուրչենկոյի խոսքով՝ որոշումը կապված չէ լեգեոներների թվի սահմանափակման հետ։
«Շատ հաճելի է Հայաստանի հավաքականից ստացված հրավերը։ Այդ մասին խոսել եմ Ռոման Բերեզովսկիի հետ, ով կոչ էր անում ընդունել առաջարկը։
Բայց կարիերայիս առաջին քայլերը կատարել եմ Ռուսաստանում և ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ այս հավաքականում։ Ռուսաստանի հավաքականում խաղալը գլխավոր նպատակս է»,- հայտարարել է դարպասապահը։









































