Մեծ Բրիտանիան Թուրքիային 400 մլն եվո է առաջարկել Սիրիայից ներգաղթյալների հոսքը զսպելու համար՝ հայտնում է The Guardian-ը։
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը ֆինանսական օգնություն է առաջարկել փախստականների հոսքի դեմ պայքարի համար։
Թուրքիան իր կողմից պետք է օժանդակի համատեղ սահմանի պահպանությանը, իր տարածքից ԵՄ ներգաղթյալնրի հոսքի կանխմանը և Թուրքիայից ԵՄ տարածքում հայտնված ներգաղթյալների վերադարձին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան Միջերկրական ծով է ուղարկել իր երկրորդ ռազմանավը՝ ներգաղթալների անօրինական փոխադրումների կանխմանը նպաստելու և նման փոխադրումներ կազմակերպողների դեմ պայքարի համար։









































