Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

«Երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել»

Լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը Facebook-ի իր էջում հայ գրող Վանո Սիրադեղյանի մասին գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. կխնդրեի ուշադիր նայել, թե սոցցանցերում ինչպես են հազարավոր մարդիկ ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում մեծատաղանդ գրողին, մեր պետության հիմնադիր պետական գործիչներից մեկին. սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ Վանո Սիրադեղյանը պահանջված գործիչ է, մեծ գրող և մտավորական: Մասմեդիայի իմ գործընկերներին կխնդրեի իրենց գլխավոր էջերն այսօր տրամադրել Վանո Սիրադեղյանի որևէ ստեղծագործությանը, հավատացեք, դա արժանապատիվ է, դա վայել է խոսքի և խղճի ազատության մեր սկզբունքներին: Այսօր ով որտեղ լինի, թող բարձրացնի նրա կենացը, այս երկիրը չի կարող ամեն անգամ ոտքերը չռել ու Վանո ծնել։Իսկ նոյեմբերի 13-ը մեզ համար միշտ ամփոփման օր է. ինչ երևակեց Վանո Սիրադեղյանի հայտնի ստորագրահավաքը.

1.Որ Հայաստանում, այնուամենայնիվ, կա մտավոր ընտրախավ, որին ոչ մի կերպ թափոն ու ջարդոն չես սարքի, որը չվախեցավ կանգնել Վանո Սիրադեղյանի պաշտպանության շարժման առաջին գծում։ Դատապարտված է այն երկիրը, ուր չկա մտավոր այդ ընտրախավը՝ հասարակության խղճի ու մտքի հավաքականությունը, և այս շարժումը մեզ ուղերձ ուղարկեց, որ մեր ողնաշարը դեռ պինդ է։ Եվ ուրեմն կարող ենք վստահ լինել, որ մեզ հնարավոր չէ վերածել մսակույտի և մեր Հայրենիքը՝ ավերակի։

2.Որ Հայաստանում կա առողջ ու անվախ երիտասարդություն, որովհետև ստորագրողների կեսից ավելին երիտասարդությունն էր։ Երիտասարդ ստեղծագործ միտքը, ուսանողությունը, երիտասարդ գիտնականները միահամուռ միացան մեր նախաձեռնությանը։ Սա երաշխիք է, որ մեր այսօրվա թույլ ու տկար համակարգերի ու ինստիտուտների դռների դիմաց կանգնած է նոր մտածողությամբ խիզախ երիտասարդություն, ովքեր վաղը խուժելու են այդ տարածքներ և մաքրելու են այս հոգնած տարածքները, սրբելու են նրա վրայից հայհայը գնացած ու վայվայը մնացած արարածներից։

3.Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի ամենամեծ գրողն է, և այս շարժումը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեց այս մասին. նրա գործերը մեկը մեկի ետևից թվայնացվեցին, հազարավորները նրա հետ հաղորդվելու հնարավորություն ստացան, մեդիան լցվեց նրա մասին հրապարակումներով, որոնք ամենառեյտինգային նյութերը դարձան օրվա լրահոսում։ Հազարավոր երիտասարդներ հայնտաբերեցին Վանո Սիրադեղյան գրողին, շփվեցին բարձր գրականության հետ, որ վաղը արժեհամակարգ, ճաշակ է դառնալու և ապրելու է քաղաքում, իջնելու է փողոց և իրենով լցնելու մեր քաղաքի օդը։

4.Շուրջ 10 հազար մարդ իր անվստահությունը հայտնեց Վանո Սիրադեղյանի քրեական «փաթեթին»` այն համարելով քաղաքական «փաթեթ», որի տակից հնարավոր չէ դուրս գալ իրավական գործիքներով։ Սա ահազանգ էր, անվստահություն երկրի արդարադատությանը, որ այն առնվազն անկախ չէ:

5. Քաղաքական համակարգը ադեկվատ չէ հանրային սպասումներին. հանրային միտքն առաջ է ընկել քաղաքական կուսակցություններից, որովհետեւ այդ կուսակցությունները չեն կարողանում սպասարկել հանրային ձևակերպված պատվերը. ընդամենը մեկ քաղաքական կառույց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդառաջ եկավ այս շարժմանը։ Այսպիսով, Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալված իրադարձությունները երևակեցին, որ մեր կուսակցությունները զբաղված են ինչով ասես, միայն ոչ հանրային մտահոգություններին հետամուտ լինելով և լուծումներ փնտրելով։

6.Որքան էլ մենք դժգոհենք մեր ԶԼՄ-ների այսօրվա որակից, չենք կարող չարձանագրել, որ այս շարժումը հենց նրանք առաջ բերեցին և պաշտպանեցին. Հայաստանում չգտնվեց որևէ հայտնի լրագրող կամ խմբագիր, ով չմիացավ ստորագրահավաքին։ Այսպիսով, մեր չորրորդ իշխանությունը ցույց տվեց, որ նա զուտ իրադարձությունների ետևից քարշ եկողը չէ, այլ իրադարձություն ստեղծողն ու քաղաքական օրակարգ ներմուծողը։

7. Գործող քաղաքական գործիչներից դժվարանում եմ տալ մեկի անունը, ով Վանո Սիրադեղյանի վարկանիշի կեսն ունենա։Այսօր առանձին գործիչներ, տարբեր հարթակներում տալով նրա անունը, փորձում են հանրային վստահության քվե կորզել, հերոսանալ, այն դեպքում, երբ մի երկու տարի առաջ ռիսկ չէին անի նրա անունը տալ անգամ մտերիմների շրջապատում։ Սա ստորագրահավաքի կազմակերպիչների գրագետ ու հետեւողական աշխատանքի արդյունք է, որ Վանո Սիրադեղյանի անունը տալն արդեն նույնիսկ դիվիդենտ է դարձել առանձինների համար։ Մենք իհարկե, սա չենք ողջունում, ընդամենն արձանագրում ենք։

8.Տեղեկություններ կան, որ իշխանական կուլիսներում այս խնդիրը բավականին ակտիվ քննարկվում է, և ավելի քան վստահ ենք, որ այն ստանալու է իր արդարացի լուծումը։Մենք երբեք այս ստորագրությունները, մեր երկրի մտավոր ընտրախավի ձայնը չենք հանելու մեր պետության դեմ՝ ընկնելով տարբեր միջազգային դռներ. Մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության և հավատում ենք, որ այն հաղթելու է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում