Իսրայելի արդարադատության գերագույն դատարանը մերժել է իրավապաշտպանների բողոքարկումը, ովքեր վիճարկել են կառավարության որոշման օրինականությունը պաղեստինցիների տները քանդելու հարցում. վերջիններս մասնակից են եղել հրեական պետության քաղաքացիների մահվան մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ահաբեկիչների տները քանդելը ծանր քայլ է՝ հաճախ ուղեկցվող ահաբեկիչների ընտանիքների համար վնասով, ովքեր անմիջական պատասխանատվություն չեն կրում նրանց գործողությունների համար և կարող էին նույնիսկ չկասկածել նրանց մտադրությունների մասին: Սակայն որոշակի հանգամանքների դեպքում պետությանն այլընտրանք չի մնում»,- գրել է դատարանի նախագահ Միրյամ Նաորը:
«Մեզ ներկայացված տվյալները ակնհայտորեն ցույց են տալիս, որ տան քանդումը, որտեղ բնակվում է պոտենցիալ ահաբեկիչը, զսպող գործոն է և կարող է կանխել ապագա ահաբեկչությունը»,- ասվում է նրա վճռում:










































