YouTube վիդեոհոսթինգը գործարկել է նոր՝ YouTube Music ծառայությունը, որը հիմնված է Google-ի որոնողական բազայի վրա։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
YouTube Music-ից կարելի է օգտվել ինչպես անվճար, այնպես էլ գովազդն անջատող YouTube Red վճարովի բաժանորդագրությամբ։
YouTube Music-ի լիցենզիան տարածվում է մոտ 30 մլն ստեղծագործության վրա։ Բազայում ներառված են ոչ միայն ալբոմներ ու սինգլներ, այլևս տեսահոլովակներ, համերգային ձայնագրություններ և կարաոկե։
Այն թույլ չի տալիս երգացանկ կազմել, սակայն ձևավորում է ամենօրյա երգացանկ՝ կախված օգտատիրոջ նախասիրություններից։









































