Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հաստատում է, որ հետաքրքրված է Իրանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հետ միավորմամբ։ Այդ մասին Ռուս-իրանական առևտրային-տնտեսական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ով հանձնաժողովի ռուսական կողմի նախագահն է:
«Մենք նաև հաստատում ենք, որ հետաքրքրված ենք Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի էներգոհամակարգերի միացման հարցի հետազոտման շարունակմամբ և նպատակահարմար ենք համարում աշխատանքային եռակողմ խմբի գործունեության վերսկսումը»,- ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը։
Նովակի խոսքերով՝ ռուսական ընկերությունները պատրաստ են գյուղատնտեսական արտադրանք մատակարարել Իրանին։




































