Թուրքիան և Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել են ընդլայնել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմության ցուցակը` այնտեղ մտցնելով մի շարք իսլամիստական կազմակերպություններ, օրինակ, «Ալ Ահրարա Շամ» արմատական խմբավորումը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը` հղում անելով նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի աղբյուրին:
«Չգիտեմ, կհամաձայնի՞ Սպիտակ տունը դրան: Բայց, ըստ երևույթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է գնալ այդ քայլին»,-թերթին ասել է աղբյուրը:
Վաշինգտոնի կողմից մեկնաբանություններ չեն ստացվել։









































