Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին գնահատել է «կարմիր ֆուրիա»-ի շանսերը ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունում։ Իսպանացիները չեմպիոն են դարձել Եվրոպայի 2008 և 2012թթ առաջնություններում։
«Իսպանիայի հավաքականի համար բարդ կլինի պաշտպանել չեմպիոնի տիտղոսը, բայց այս սերունդը կարող է անել դա։ Ռամոսի, Ինյեստայի, Սիլվայի, Ֆաբրեգասի, Պիկեի, Կասիլյասի ու Խուանֆրանի պես վետերաններ են խաղում երիտասարդների կողքին։ Այդ շարքին կարելի է ավելացնել նաև Բուսկետսին, Մատային ու Պեդրոյին։
Կան ավելի երիտասարդ խաղացողներ՝ Ալբան, Իսկոն, Ալկանտարան, Մորատան, Դիեգո Կոստան, Ալկասերը։ Գերազանց կազմ ունենք։ Ինչու՞ չեն կարող այս խաղացողները երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դառնալ։
Իսպանիայում ֆուտբոլիստների մակարդակն անհավանական բարձր է։ Հատկապես խոսքը վերաբերում է կիսապաշտպանությանը, որտեղ շատ են բարձրակարգ տաղանդները»,- Չավիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։









































