Portaltele.com.ua-ի փոխանցամբ՝ Թուրքիայի զինված ուժերը երկրի ներսում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օբյեկտներին բազմիցս հարվածելուց հետո պատրաստվում է նրա դեմ ցամաքային մասշտաբային գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում՝ տարածաշրջանը նրանից ամբողջովին «մաքրելու» համար։
Այդ մասին գրել է Yeni Şafak թերթը՝ ընդգծելով, որ թուրքական բանակը Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ մասշտաբային գործողության նախապատրաստությունները սկսել է այն բանից հետո, երբ գրավեց 3500 մետր բարձրության վրա գտնվող և անառիկ համարվող նրա «ամրոցը»։ Խոսքը Իքիյաքա, Բուզուլ լեռների ու Դոսկի հովտի ռազմական գործողության մասին է, որի ժամանակ, թուրքական կողմի պնդմամբ, սպանվել է 119 PKK-ական։
Ակնկալվում է, որ Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի գործողությունը կսկսվի նոյեմբերի վերջին, և որ այն սպասում է տարածաշրջանում առաջին ձյան տեղալուն, ինչն անվտանգության ուժերին հնարավորություն կտա ավելի հեշտ հետևել զինյալների տեղաշարժերին ու հայտնաբերել պոտենցիալ ծուղակները։









































