ԵՄ-ն հիմնել է 1.8 մլրդ եվրո ծավալով նպատակային հիմնադրամ՝ Աֆրիկայի երկրներում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար։ Այսօր առավոտյան հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ու միության երկրների առաջնորդները ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովին, որն անցկացվում է Մալթայի մայրաքաղաք Վալետտայում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Հիմնադրամի ստեղծմանը մասնակցել են ԵՄ 28 երկրներից 25-ը։ Եվրահանձնաժողովի ղեկավարն արդեն հայտարարել է, որ դրա ծավալը բավարար չէ ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարի համար։ Դրա հետ կապված՝ նա անդամ երկրներին կոչ է արել հավելյալ միջոցներ ներդնել։







































