ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման վերաբերյալ ծրագրին, նշեց, որ ներկայացված ծրագիրը լիարժեք չէ: Նա ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկները: «Ուզում ենք, որ համայնքները կենդանանան, ծաղկեն, որ երկրից ոչ թե գնան, այլ վերադառնան: Ես կուզենայի, որ շեշտը չդնենք հանրաքվեի վրա, այլ դնենք Հայաստանի համայնքների առողջացման, հզորացման, կենսունակ դարձնելու վրա»:










































