ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ նիստում ներկայացրեց Դաշնակցություն խմբակցության տեսակետը: Նա նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է այսքան քաղաքական կարևորագույն գործընթացներից կտրված, ժամանակից դուրս ինչ-որ մի նախագիծ ներկայացվում. «Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները նոր լուծումներ են առաջարկում՝ բոլոր այն հարցերի հետ կապված, որոնք այստեղ բարձրացվում են, և նոր Սահմանադրությունը տալիս է ավելի լավ և լիարժեք լուծումներ: Բերել 3 համայնք ուզում ենք միացնել, խոշորացնել, իմաստը ո՞րն է»:









































