Ֆրանսիայի քաղաքացիենրի թիվը մինչև 2015 թ. կազմել է 64.2 մլն: Նախորդ տարվա համեմատ ֆրանսիացիենրի թիվն ավելացել է 300 000-ով: Այս մասին հայտնում է ֆրանսիական thelocal թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Վիճակագրության և տնտեսական ուսումնասիրության ազգային ինստիտուտին:
Պարբերականի հաղորդմամբ՝ բոլոր ֆրանսիացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ապրողների ընդհանուր թիվը կազմում է 66.3 մլն:
Բնակչության թվի աճը կապված է բնական աճի և միգրանտների թվի ավելացման հետ:
Ֆրանսիացիները մյուս եվրոպացիներին գերազանցում են յուրաքանչյուր կնոջ հաշվով երեխաների միջին թվով: Հետազոտության համաձայն՝ մեկ ֆրանսուհին միջինում ունի մոտ 2 երեխա (1.99): Ֆրանսուհիներին հաջորդում են իռլանդուհիները (1.96) և շվեդուհիները (1.89):









































