Viber-ը սկսել է նկարիչների երկրորդ մրցույթը՝ հայտնում է ru.appmess.com-ը:
Sticky Fingers: My City, My Vibe-ը միջազգային մրցույթ է, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել եզակի ստիքեր (կպչուն պիտակ): Մրցույթի կազմակերպիչների համար կարևոր են միայն կրեատիվ գաղափարները և հեղինակային աշխատանքները՝ արված քաղաքային թեմաներով, որոնք կարող են ներկայացվել գրաֆիկայի, լուսանկարի կամ գծանկարի տեսքով: Մրցույթին պետք է ներկայացվի միայն 3 ստիքեր:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մինչև նոյեմբերի 18-ը: Հաղթողները կստանան ոչ միայն աշխատանք Viber-ում, այլ նաև դրամական պարգև:
Նախագծին կարելի է հետևել #MyCityVibe հեշթեգով:
















































