Մինի ֆուտբոլի «Վիրաժ» ակումբի խաղացող ադրբեջանցի Սարխան Միկաիլովը որակազրկվել է 2 տարով: Նրան արգելված է զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի մամլո ծառայությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Միկաիլովը հարվածել էր մրցավարին՝ չհամաձայնելով նրա որոշման հետ:








































