ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում մահացել է թմբկահար Էնդի Ուայթը, ով մասնակցել է բրիտանական The Beatles ռոք խմբի դեբյուտային Love Me Do սինգլի ձայնագրությանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ շոտլանդացին եղել է, այսպես կոչված, «5-րդ բիթլ»։
Ուայթը մահացել է Քոլդուել քաղաքի իր տանը։ 85-ամյա երաժշտի մահվան պատճառը կաթվածն է։
Ենթադրվում է, որ նա մասնակցել է նաև խմբի դեբյուտային Please Please Me ալբոմի ձայնագրությանը, որը թողարկվել է 1963 թվականին։









































