Hype հագուստի բրիտանական արտադրողը Nickelodeon հեռուստաալիքի հետ համատեղ ներկայացրել է SpongeBob SquarePants մուլտֆիլմի հերոսներին նվիրված հավաքածու: Highsnobiety-ի տվյալներով՝ հավաքածուում կին և տղամարդ մոդելների միջև տարբերություն չկա, այն ունիսեքս ոճով է:
Հավաքածուում ներկայացված են մարզաշապիկների մի քանի մոդելներ, ինչպես նաև գունավոր պրինտներով ուսապայուսակներ: Իրերը հիմնականում կապույտ գույնի են, ինչը ծովային թեմատիկայի արտացոլումն է: Գները տատանվում են 30-90 դոլարի սահմաններում:











































