Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա արգենտինացին մոտ է վնասվածքի ապաքինմանը:
Հիշեցնենք, որ Ագուերոն իր վնասվածքը ստացել էր Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հանդիպում անցկացնելու ընթացքում:









































