ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչիում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի և ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի հետ: Նկատի ունենալով քրեական գործերով վարույթի ընթացքում մարդու իրավ ունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության որդեգրած քաղաքականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առընչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ դատախազներին Մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով կազմակերպվող վերապատրաստումների ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը:
Զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:
Ինչպես տեղեկացել է ՀՀ դատախազության կայքից, ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության դերը օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:









































