Գերմանիայի արտաքին հետախուզությունը գաղտնալսել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսին: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դա կարող է նոր թել դառնալ գերմանական հետախուզության գործունեության շուրջ սկանդալում, որը բռնկվել է ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնի տեղեկություն հրապարակելուց հետո: 2013-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնին քննադատել է իր բջջային հեռախոսի գաղտնալսման համար:
Պարբերականի տեղեկությամբ՝ հետախուզությունը նաև հետևել է Հաագայի միջազգային դատարանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:









































