Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

ԲՀԿ համագումարը և տասնամյակը՝ 2016թ. փետրվարին

Այս տարվա մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից, և նրա փոխարեն կուսակցության նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջին շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ ԲՀԿ վերնախավը դժգոհ է Զոհրաբյանի գործունեությունից, և հնարավոր է, որ կուսակցության հիմնականում տղամարդկանցից կազմված վերնախավը հեղաշրջում իրականացնի՝ նրան ևս ուղարկելով վաստակած հանգստի: Իր դեմ իրականացվելիք հնարավոր դավադրության մասին մենք զրուցեցինք Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում տարածվող այն խոսակցություններին, որ կուսակցության ներսում կա դժգոհություն Ձեր գործունեությունից, և դժգոհողները պատրաստվում են  ներկուսակցական իշխանափոխություն իրականացնել: Ըստ խոսակցությունների՝ Ձեզ պատրաստվում են  պատվավոր աքսոր ուղարկել՝ որևէ երկրում դեսպանի կարգավիճակում:

– Շատ անլուրջ եմ վերաբերվում, մանավանդ որ՝ ես զբաղված եմ շատ ավելի կարևոր գործերով, քան նման խոսակցություններին հետևելն է, ուստի անիմաստ եմ համարում նման հիմարությունները մեկնաբանելը: Ես հասկանում եմ՝ որտեղ են խմորվում այդ խոսակցությունները, և ուզում եմ ասել, որ այդ խոսակցությունները որևէ կապ չունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: ԲՀԿ-ն վաղուց արդեն հաղթահարել է ներկուսակցական տարաձայնությունները, և մենք զբաղված ենք մեր առօրյա ներկուսակցական խնդիրները լուծելով:

– Տեսակետ կա, որ ԲՀԿ վերնախավի տղամարդիկ չեն կարող հանդուրժել, որ կուսակցության ղեկավարը կին է, և նրանք հանուն իրենց վիրավորված արժանապատվությունը պաշտպանելու ուզում են կուսակցության ղեկավարի պաշտոնում տեսնել տղամարդու: Հնարավոր է, որ հեղաշրջումը տեղի ունենա ոչ թե քաղաքական անհամաձայնությունների, այլ գենդերային համերաշխության հողի վրա:

– Դա երկրորդ անհեթեթությունն է, որովհետև ես մեր կուսակցության թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ քաղաքական խորհրդի տղամարդ անդամների հետ ունեմ հրաշալի մարդկային հարաբերություններ և երբևէ  որևէ մեկի մոտ չեմ նկատել բարդույթ, որ կուսակցության ղեկավարը կին է: Մենք բոլորս կուսակցական ընկերներ ենք, և դրանում է ԲՀԿ-ի քաղաքական ամրության և հաջողության բանալին:

– Քննարկվում է ԲՀԿ-ից հեռացած պատգամավորների և համայնքապետերի հնարավոր հետվերադարձի հարցը, այդ խոսակցությունները ավելի առարկայական դարձան Արայիկ Աղաբաբյանի հետվերադարձից հետո: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նրանց հետվերադարձը, մանավադ որ՝ իրենք կարծես թե չեն ժխտում նման հնարավորությունը:

– Արդեն ասել եմ, որ Արայիկ Աղաբաբյանի դեպքը յուրահատուկ էր, քանի որ նա կուսակցությունից հեռանալու մասին դիմում գրելուց հետո էլ շարունակում էր կապված մնալ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության և Արմավիրի տարածքային կառույցի հետ: Ինչ վերաբերում է մեր մյուս նախկին կուսակցականներին՝ ես նրանց բոլորի հետ, գրեթե առանց բացառության, ունեմ շատ ջերմ հարաբերություններ: Բայց նրանց կուսակցություն վերադառնալ-չվերադառնալու հարցը, եթե նրանք նման ցանկություն դրսևորեն, պետք է քննարկվի առանձին, որովհետև մարդկային հարաբերությունները այլ հարթություն են, քաղաքական հարաբերությունները՝ բոլորովին այլ:

– Մամուլում տեղեկություններ եղան, որ նոյեմբերին ԲՀԿ-ն պատրաստվում է  արտահերթ համագումար հրավիրել: Արդեն հստակեցրե՞լ եք, թե երբ է տեղի ունենալու և ինչ օրակարգով:

– Մենք նախատեսել էինք նոյեմբերին կուսակցության արտահերթ համագումար կազմակերպել կանոնադրական փոփոխություններ իրականացնելու և որոշակի կազմակերպչական հարցեր լուծելու համար: Բայց քանի որ փետրվարին լրանում է կուսակցության հերթական համագումար անցկացնելու ժամկետը և միաժամանակ 2016թ. լրանում է կուսակցության հիմնադրման 10-ամյակը, որոշեցինք, որ հրավիրելու ենք շատ մեծ համագումար՝ նշելու ինչպես կուսակցության հիմնադրման 10-ամյակը, այնպես էլ իրականացնելու անհրաժեշտ կանոնադրական և ծրագրային փոփոխությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում