Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Ինչի՞ դիմաց է Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի դոկտորի կոչում ստացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

-Հայտնի է, որ դուք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհել եք ՀՊՏՀ պատվավոր դոկտորի կոչում: Հատկապես ինչի՞ համար եք շնորհել, ակնկալիքնե՞ր ունեք վարչապետից:

-Ընդհանրապես Գիտխորհրդում է սահմանվում, թե ում են շնորհում, ինչ դեպքերում են տալիս պատվավոր դոկտորի կոչում, այնպես չի, որ ցանկացած մեկի կարող ես տալ: Սա գիտական կոչում չէ: Ովքեր բուհի հետ ակտիվ կապերի մեջ են, օգնում են, տարբեր խնդիրներով ընդառաջում են, բուհի կյանքով, ուսանողության կյանքով ապրում են, ովքեր բուհի բարեկամն են, բուհում ներդրումներ են կատարումում և օգնում են բուհի զարգացմանը, նրանց շնորհում ենք կա՛մ պատվավոր դոկտորի, կա՛մ պատվավոր պրոֆեսորի կոչում: Պարոն Աբրահամյանը մինչև իմ ռեկտոր լինելն էլ եղել է բուհի կառավարման խորհրդի նախագահը և մեծ ներդրում ունի բուհի զարգացման գործում:

-Օրինակ՝ ի՞նչ ներդրում ունի:

-Բուհը զարգացել է գիտահետազոտական ուղղությամբ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնն է բացվել, միջազգային կապերում մեծ ձեռքբերումներ ունենք տարբեր երկրների բուհերի հետ, բուհի ներքին միջավայրի բարելավում է տեղի ունեցել, այս վերջին տարիներին ամբողջովին փոփոխվել է՝ նստարաններով, տեխնիկապես: Բուհի կրթության որակի բարձրացման հետ կապված ամեն օր, ամեն պահի ինչ խնդիրներ բարձրացնում ենք, Հ. Աբրահամյանը փորձում է լուծում տալ, ոչ թե սուբյեկտիվ լուծում նկատի ունեմ՝ ֆինանսական օգնություն, այլ ուղղակի բուհի կյանքով ապրող մարդ է:

-Այսինքն՝ բավական է որոշակի ներդրումներ անել ձեր համալսարանում, որպեսզի դառնալ պատվավոր դոկտոր:

-Այնպես չէ, որ ում ցանկանաս՝ կտաս պատվավոր դոկտորի կոչում, շատ չեն արժանանում այդ կոչմանը: Խոսքը ոչ թե էպիզոդիկ ներդրման մասին է, այլ Հովիկ Աբրահամյանն արդեն քանի տարի է բուհի կառավարման խորհրդի նախագահն է, և բուհը զարգանում է, նշանակում է այդտեղ լուրջ ներդրում ունի: Կառավարության անդամներին հանձնարարական էր տվել, որ բուհին թեմաներ տան հետազոտական աշխատանքներ կատարելու համար, այսինքն՝ պատվիրատուն ինքն է, ճիշտ է՝ գումարը մեր բյուջեից է, բայց ինքն է հանձնարարել:

-Այլ պաշտոնյաների՞ց էլ դուք որոշակի ակնկալիքներ ունեք, որ ձեր բուհում գիտական կոչումներ են ստանում տարբեր պաշտոնյաներ: Օրինակ՝ Տարոն Մարգարյանի պաշտպանությունն էլ այստեղ անցավ…

-Տարոն Մարգարյանը միակը չէ, որ պաշտպանել է, բազմաթիվ պաշտոնյաներ կան:

-Բայց մեծ գիտնական է փաստորեն:

-Այնպես չէ, որ գիտությունների թեկնածուն մեծ գիտնական է, այսօր հազարավոր գիտությունների թեկնածուներ կան, դա ընդամենը գիտության սկիզբն է: Նրա թեման ուղղակի ավելի շատ պրակտիկ թեմա էր՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»:

-Տարոն Մարգարյանից ներդրումների ակնկալիքներ կա՞ն:

-Տարոն Մարգարյանի հետ ուղղակի համագործակցություն կա: Ֆինանսական ներդրումներ այստեղ գործարարներն են անում, ոչ թե պաշտոնյաները:

-Տնտեսագիտական համալսարանը մշտապես համարվել է ամենակոռումպացված համալսարաններից մեկը, այստեղ են սովորում հարուստների երեխաները, դուք պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ ձեր բուհում, և ի՞նչ հաջողություններ ունեք:

-Ես այդպսի ինֆորմացիա չունեմ, որ համարվել է ամենակոռումպացված բուհերից մեկը, այստեղ չեմ ճանաչում ձեր նշած բարձրաստիճան մարդու երեխայի, չկա այստեղ պաշտոնյայի երեխա: Մեզ մոտ խնդիր չկա, բայց մշտապես կոռուպցիայի դեմ պայքարում ենք գործնական քայլերով: Կոռուպցիայի հիմնական աղբյուրը քննական համակարգից է գալիս, մենք փորձում ենք ուսանող-դասախոս կոնտակտը վերացնել, և քննություններն արդեն որերորդ տարին է, ուղղակի համակարգչային են: Ուսանողը համակարգչի առջև նստում է և հանձնում քննությունը, այստեղ ոչ մեկը ո՛չ կարող է նրան խանգարել, ո՛չ միջամտել, և լավ սովորող երեխան առանց որևէ խնդրի հանձնում է: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն մյուս խդիրներին, միգուցե նման բաներ կան, բայց ես ճչացող նման թերություններ, անկեղծ ասած, չեմ նկատել:

-Այսինքն՝ կոնկրետ նման օրինակներ չկա՞ն, որ պայքարել եք և հաջողության եք հասել:

-Իմ ժամանակ նման դեպքեր չեն եղել: Մեկ անգամ ուսանողները բարձրաձայնել են, որ դասախոսը նման վարքագիծ ունի, ես ուղղակի դասախոսին ազատել եմ աշխատանքից: Ես իհարկե հենվել եմ միայն ուանողների տված գրավոր ցուցմունքի վրա:

-Սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ ինչպիսի՞ն է լինելու Ձեր դիրքորոշումը և ուսանողներին ուղղորդելո՞ւ եք:

Հանրաքվեի հետ կապված՝ բուհում որևիցե քայլ չի արվել: Կրթության մասին օրենքով բուհերում որևէ քարոզչություն, որևէ խոսք, որևէ գործ չի արվում: Ոչ միայն սահմանադրական հանրաքվեի մասով, այլ նաև ընդհանրապես կուսակցական աշխատանքների մասով բուհում որևիցե քայլ չի արվել, այստեղ որևէ հանդիպում, որևէ քարոզչություն՝ «Այո»-ի կամ «Ոչ»-ի, չի եղել:

-Չի էլ լինի՞:

-Չի էլ լինելու, բացառվում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում