Կոնգոյի Գարամբա ազգային պարկում որսագողերը մեկ տարում ավելի քան 200 փիղ են սպանել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Վիճակագրության համաձայն՝ անցած 2 տասնամյակներին որսագողության հետևանքով Գարամբայում փղերի քանակը 11.000-ից նվազել է մինչև 1.782։
Կենդանիներին սպանում են թանկարժեք փղոսկրի, ադրենալինի, զվարճանալու համար։
















































