Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել։ Նոր նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին՝ հայտնում է ազգային NNA գործակալությունը։ Որոշումն ընթերցել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին։
Երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամում՝ 2014-ի մայիսին Միշել Սուլեյմանի նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
Նոր նախագահի ընտրությունները շուրջ 30 անգամ հետաձգվում են քվորումի բացակայության պատճառով։
Լիբանանի խորհրդարանը ներկայում կիսված է գործնականում արևմտամետ և սիրիամետ բլոկների։











































