Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը չի բացառում Իրանից բնական գազի գնումներ սկսելը, եթե Թեհրանը մրցունակ գին առաջարկի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Իրանը շատ հետաքրքիր երկիր է։ Այն վիթխարի ռեսուրսներ ունի, և մենք պետք է առավելագույնս ընդգրկված լինենք և անենք ամեն հնարավոր բան, որպեսզի նրանց ռեսուրսներն օգտագործվեն մեր բարօրության համար։ Եթե նրանց կողմից առաջարկվեն (գազի) մրցունակ գներ, ապա անկասկած է, որ այդ դեպքում հնարավոր կլինի դրա հայտնվելը շուկայում»։
Սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ երկրի համար շատ հետաքրքիր կարող է լինել իրանական գազ գնելը։ Իվանիշվիլին արտահայտվել է նաև Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացման օգտին։









































