Հազարավոր աֆղաններ հակաիսլամիստական ցույցի են դուրս եկել մայրաքաղաք Քաբուլում՝ ընդդեմ գրոհայինների կողմից շարունակվող սպանությունների և ահաբեկիչների դեմ պայքարում իշխանությունների անգործության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Թալիբները հանցագործություն են կատարում, իսկ կառավարությունն աջակցում է նրանց»,- գրված է ցուցապաստառներում, որոնցով ցուցարարներն ուղղվել են նախագահական պալատ։











































