ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ օդային արշավը որոշակի առաջընթացի հանգեցրել է, սակայն դա բավարար չէ՝ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Դուբայի ավիասրահում։ Այս մասին փոխանցում է Defense News-ը։
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ավելի վաղ բարձրացրել էր Սիրիա հավելյալ թվով ամերիկացի զինծառայողներ ուղարկելու հարցը։
«Ռազմաօդային ուժերը չափազանց կարևոր են։ Նրանք կարող են շատ բան անել, սակայն ոչ ամեն ինչ»,- ընդգծել է Դեբորա Լի Ջեյմսը։
«Վերջին հաշվով՝ նրանք չեն կարող տարածք օկուպացնել, և որ շատ կարևոր է՝ չեն կարող տարածք կառավարել»,- նշել է նախարարը։
Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ ԴԱԻՇ-ի դեմ հաջողության համար անհրաժեշտ են ԱՄՆ ցամաքային ուժեր։











































