ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել երեք ցանցահենների դեմ, որոնք կասկածվում են կիբեռհանցագործությունների միջոցով ամերիկյան բանկերից հարյուրավոր միլիոն դոլարներ գողանալու և Ադրբեջանում լվանալու մեջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Չարագործներն օգտագործել են ՀԱՀ-ում և Բրազիլիայում գտնվող համակարգչային ցանցերը, փողերը լվացվել են Կիպրոսի միջոցով, իսկ վարկային քարտերով անօրինական վճարումներն անցել են Ադրբեջանով:
Կասկածյալների մեջ են Իսրայելի քաղաքացիներ 31-ամյա Ջերի Շալոնը, 40-ամյա Զիվա Օրենշտեյնը և Մոսկվայում բնակվող ԱՄՆ-ի 31-ամյա քաղաքացի Ջոշուա Էրոնը:
Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ադրբեջանական որ բանկերով են կատարվել թալանված փողերի լվացման գործողությունները։










































