«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումները:
Ֆուտբոլիստը աճուկի վնասվածք է ստացել Ա Սերիայի շրջանակներում հոկտեմբերի 4-ին կայացած «Նապոլի»-ի դեմ հանդիպմանը: Բալոտելին վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք՝ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 4 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ դարձել, իսկ «Միլան»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:








































