Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դիտակետում է:
Mirror-ի տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արդեն բանակցել է 26-ամյա չիլիացու հետ և վստահեցրել նրան, որ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության դեպքում ֆուտբոլիստն առանցքային դերակատարություն կունենա «Յունայթեդ»-ում:
Նշվում է, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն: Կիսապաշտպանի տրանսֆերի մեկնարկային արժեքը 50 մլն ֆունտ է կազմում:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 12 հանդիպումների, 6 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:






































