Թուրքիայի ոստիկանությունն Ադանայում, Իզմիրում և Դիարբեքիր նահանգում հակաթմրամիջոցային հատուկ գործողություն է անցկացրել՝ հայտնում է Haber7 պարբերականը։
Գործողությանը, որն անցկացվում է թմրավաճառների դեմ, մասնակցում է ավելի քան 400 ոստիկան։
Հատուկ գործողության շրջանակում արդեն կան ձերբակալվածներ, որոնց թվի ու քաղաքացիության մասին չի հաղորդվում։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրում կուժեղացվի պայքարը թմրամիջոցների դեմ։
Վերջին 4 տարիներին Ստամբուլում թմրամիջոցների օգտագործման ու վաճառքի համար ձերբակալվել է 316.466 մարդ։









































