Համբուրգի դատախազությունը հետաքննություն է սկսել Facebook-ի եվրոպական ղեկավարի դեմ սոցիալական ցանցում ռասիստական մեկնաբանությունների անտեսման գործով՝ հայտնում է Reuters-ը:
Որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ գերմանացի քաղաքական գործիչները և աստղերը սկսել են անհանգստանալ Facebook-ում գերմաներենով արված մեկնաբանությունների աճից՝ ուղղված երկրում օտարերկրացիների դեմ:
Համբուրգի դատախազության ներկայացուցչի տվյալներով՝ Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Facebook-ի գործադիր տնօրեն Մարտին Օտտը կարող է մեղավոր լինել այն բանում, որ սոցցանցը չի հեռացնում այդպիսի մեկնաբանությունները: «Մենք գտնվում ենք հետաքննության շատ վաղ փուլում»,- ասել է նա:







































