16 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդով մատանին Ժնևի Christie’s աճուրդում վաճառվել է 28.8մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով աճուրդի տան կայքին։
Գնորդը, ինչպես նաև վաճառողը, ցանկացել են անհայտ մնալ։
Նշվում է, որ զարդը ստացել է «Անուշիկ Ժոզեֆինա» անվանումը։










































